copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:38 02-08-2021

Եվրահանձնաժողովը օգնություն կուղարկի Թուրքիային՝ բռնկված հրդեհները մարելու նպատակով

Եվրահանձնաժողովը Թուրքիայում բռնկված հրդեհները մարելու նպատակով աղետի գոտի կուղարկի 3 հրշեջ ինքնաթիռ: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

2 հրշեջ ինքնաթիռը ուղարկվելու է Իսպանիայից, իսկ մեկը Խորվաթիայից: Նշենք, որ այս պահին Թուրքիայում բռնկված հրդհեների հետևանքով արդեն կա զոհ: Միաժամանակ Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ հրդեհների օջախների մեծ մասը վերահսկողության տակ է առնվել:

Գործի է դրվել ավելի քան 30 ուղղաթիռ, մարման աշխատանքների մասնակցում են ավելի քան 1800 փրկարարներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիային օգնություն էին ուղարկել, Ադրբեջանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից