copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:45 02-08-2021

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան խոստացել են համարժեք պատասխան տալ Իրանին՝ լցանավի վրա հարձակվելու համար

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հայտարարություններ են արել այն մասին, որ իրենք խորհրդակցում են գործընկերների հետ՝ Հնդկական օվկիանոսում ուրբաթ օրը Mercer Street լցանավի վրա Իրանի հարձակմանը պատասխանելու համար: Լցանավը կապված է իսրայելցի միլիարդատեր Էյալ Օֆերի հետ: Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել էր, որ հետախուզությունը տեղեկություններ ունի, որ լցանավը հարձակման է ենթարկվել իրանական անօդաչու թռչող սարքերի կողմից: Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ-ն հերքում է այդ մեղադրանքները:

«Մեծ Բրիտանիան իր միջազգային գործընկերների հետ աշխատում է այս անընդունելի հարձակումին համաձայնեցված պատասխան մշակելու համար», - կիրակի հայտարարել է ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը:

Նա նաև մեղադրել է Իրանին դրա համար և հարձակումը անվանել է «կանխամտածված և նպատակային»:

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ առկա տեղեկությունները ուսումնասիրելուց հետո Վաշինգտոնը եզրակացրել է, որ հարձակման հետևում կանգնած է Իրանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այժմ կապի մեջ է իր գործընկերների, այդ թվում՝ տարածաշրջանի հետ, ստեղծված իրավիճակի հետ կապված:

«Շուտով կտրվի համարժեք պատասխան», - հավելել է Բլինկենը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում