copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:02 31-07-2021

Խնդրի լրջությունը կայանում է նրանում, որ այդ հրապարակային բանավեճ-խոսակցություններում մեզնից շատերն ասում են այն, ինչն արդյունքում ավելի շատ գործում է ոչ այնքան մեր, որքան մեր թշնամու օգտին․ Սենոր Հասրաթյան

Արցախի Պաշտպանության բանակի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր երկրի համար ծանրագույն մի շարք զարգացումներով պայմանավորված այսօր մենք հայտնվել ենք մի այնպիսի առանձնահատուկ իրավիճակում, երբ Հայրենիքի ճակատագրով մտահոգ և մտածելու ընդունակ մարդիկ ստիպված են իրենց տեսակետը ներկայացնել ոչ թե հասուն պետականությանը հարիր ոչ հրապարակային, ասել է թե՝ գաղտնիության ռեժիմն ապահովող ավանդական ձևաչափով, այլ պետության համար հույժ կարևորություն ներկայացնող հիմնախնդիրների շուրջ ֆեյսբուքյան կամ զանգվածային լրատվամիջոցներով սեփական տեսակետը ներկայացնելու ճարահատյալ տարբերակով...

Խնդրի լրջությունը կայանում է նրանում, որ այդ հրապարակային բանավեճ-խոսակցություններում մեզնից շատերն ասում են այն, ինչն արդյունքում ավելի շատ գործում է ոչ այնքան մեր, որքան մեր թշնամու օգտին...

Մտածող և գործող մարդիկ, անկախ նրանից իշխանություն են, թե ընդդիմություն, պարտավոր են հասկանալ այս իրողությունը և ասել այն, ինչից շահում, այլ ոչ թե կորցնում է Երկիրը...»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում