copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:40 30-07-2021

Ռազմական ոստիկանությունում խնամի-բարեկամ-ծանոթ բարքերը ոչ միայն պահպանվել են, այլև ավելի են խորացել

ՊՆ ռազմական ոստիկանությունում երկար տարիներ բարեխղճորեն ծառայած արդեն պահեստազորի սպա Արման Գևորգյանը համակարգի այն աշխատակիցներից է, ով խնամի-բարեկամ-ծանոթ բարքերի զոհ է դարձել: Այսօր Արման Գևորգյանը, ով բնակվում է Աղավնատուն գյուղում և ծառայությանը զուգահեռ զբաղվում էր հողագործությամբ ու ապահովում ընտանիքի կարիքները, արդեն ազատված է աշխատանքից:

ՀՀ ՊՆ ՌՈ-ի ՆՏԱ վաշտում դասակի հրամանատարի պաշտոն զբաղեցրած Արման Գևորգյանին վերջին արտահերթ ընտրություններից հետո իր մոտ է կանչում ՀՀ ՊՆ ՌՈ պետ Ա. Զաքարյանը և հայտարարում, որ նրան տեղափոխել են Ստեփանակերտ՝ համապատասխան պաշտոնի: «Շատ զարմացա, ինձ չէին զգուշացրել, որ նման բան կա: Երբ սկսեցի հարցնել, թե ինչու է այդ որոշումը կայացվել, չէ որ ոչ մի խնդիր չկա ծառայության հետ կապված, նույնիսկ նկատողություն չունեմ ու ոչ էլ պաշտոնի բարձրացում է, որ ոգևորվեմ, ասաց, որ պարտավոր չէ բացատրություն տալ: Սա է վիճակը»,- պատմում է Գևորգյանը և հավելում, որ ընտանիքին չի կարողացել թողնել այստեղ մենակ, ուստի ստիպված ազատման դիմում է գրել:

Հետագայում պարզել է, որ իր նման շատերին են այնպիսի պայմաններով աշխատանք առաջարկել, ինչի արդյունքում գրեթե բոլորն էլ ազատման դիմում են գրել: Որոշ ժամանակ անց պարզվել է նաև, որ սպա Գևորգյանի պաշտոնին է նշանակվել Ա. Զաքարյանի տեղակալ գնդապետ Արամ Բաղդասարյանի եղբոր տղան։

Տեղեկությունը ճշտելու համար Օրագիր.news-ը կապ հասատատեց գնդապետ Արամ Բաղդասարյանի հետ, ով բավականին վրդովված նշեց, որ սպա Գևորգյանն անձամբ է ազատման դիմում գրել, իսկ հավելյալ հարցերին կպատասխանի գրավոր հարցման դեպքում: Իսկ ի պատասխան այն հարցին, թե ճիշտ է արդյոք այն տեղեկությունը, որ Արման Գևորգյանի պաշտոնին իր եղբոր տղան է նշանակվել, Բաղդասարյանը պարզապես անջատեց հեռախոսը:

«Ռազմական ոստիկանությունը մասնավոր հիմնարկի են վերածել, այնտեղ հին բարքերն ավելի են խորացվել։ Պետն ու իր տեղակալն իրենց հիմնական պարտականությունները թողած զբաղվում են զուտ կադրային փոփոխություններով. ուսումնասիրում են ծառայողների ծանոթ- բարեկամ կապերը և ովքեր, այսպես ասած, հովանավոր չունեն մաքրում են: Մասնավորապես առաջարկվում են այնպիսի պաշտոն ու տեղ, որ մարդ ստիպված ազատման դիմում է գրում ու հեռանում: Իսկ այն մարդիկ, որոնց համար վերևից զանգում են, դեռ մի բան էլ բարելավում են իրենց վիճակը»,- պատմում է սպան:

Արման Գևորգյանը մի քանի անգամ դիմել է նաև ՀՀ վարչապետին: Առաջին դիմումը կրկին մակագրել են ՌՈ պետին, ով պատասխանել է, թե բոլոր գործողությունները համապատասխանում են օրենքին: Երկրոդ դիմումը Գևորգյանն արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում փոխանցել է վարչապետի օգնականներին, որը կորել է: Ներկայումս Արման Գևորգյանի դիմումը մակագրված է Պաշտպանության նախարարությանը, որտեղից դեռևս պատասխան չկա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից