Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:14 29-07-2021

Կրկնում եմ՝ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց. Փաշինյան

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության ու սադրող գործողությունների գործադրումը՝ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները»,- կառավարության նիստի ժամանակ իր ելույթում նշեց Ն․ Փաշինյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանը չի արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ բանակցությունների սեղան վերադառնալու կոչին, այն դեպքում, երբ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի սկսելու բանակցային գործընթացն առաջարկվող ֆորմատով. «Ադրբեջանն իր գործողություններով ուզում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ վարկաբեկելով նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները:

Խոսքը նաև հայ ռազմագերիների մասին է, որոնք շարունակվում են պահվել Բաքվի բանտերում և շինծու դատավարությունների միջոցով դատապարտվում երկար տարիների ազատազրկման: Հարկ է նշել, որ նշված ռազմագերները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո՝ սահմանապահների կողմից հսկվող գոտիներից»:

Անդրադառնալով «միջանցքի» թեմային՝ Փաշինյանը շեշտեց, վարկաբեկվում են նաև տարածաշրջանային կոմունիկացիայի դրույթները, քանի որ ոչ մի եռակողմ համաձայնագրի մեջ չկա միջանցք արտահայտություն, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, սակայն Ադրբեջանը շարունակում է արծարծել միջանցքի թեման՝ ընդգծելով կոնկրետ երթուղիներ:

«Կրկնում եմ՝ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց: Մեզ համար միանշանակ է և երկբա, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաները պետք է բացվեն, և ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պետք է հաղորդակցություններ ունենա դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա և Իրան, այնպես էլ Ադրբեջանը պետք է հաղորդակցության ուղիներ ունեն դեպի Նախիջևան, Վրաստան ու Իրան»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև Ադրբեջանի ԶՈՒ շարունակում են ոչ միայն ապօրինի կերպով մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, այլև շարունակաբար սադրիչ գործողություների դիմել՝ վարկաբեկելով ՀԱՊԿ-ի համակարգը:

«Լինելով ՀԱՊԿ-ի անդամ, որը սույն թվականի սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է դաշնակից երկրներին հակամարտության մեջ չընդգրկելու իր պատասխանատվությունը:
Ուստի պաշտոնապես բացառվում է ՀՀ ԶՈՒ կողմից որևէ սադրիչ գործողություն: Որպես խնդրի լուծում կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային կենտրոնի տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»,- ամփոփեց վարչապետի պաշտոնակատարը:


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ