copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:52 28-07-2021

ՌԴ և ՀՀ քաղաքացիները դատապարտվել են 9,5 և 10,5 տարվա ազատազրկման՝ C-300 համալիրի մասերը Ուկրաինա տեղափոխելու համար

Ռոստովի մարզային դատարանը Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքացիներին դատապարտել է 9,5 և 10 տարի 5 ամսվա ազատազրկման՝ դավաճանության ու լրտեսության մեղադրանքով՝ հօգուտ Ուկրաինայի: Այս մասին հայտնում է Անվտանգության դաշնային ծառայության Հասարակայնության հետ կապերի կենտրոնը:

«Ռոստովի մարզային դատարանը մեղադրական դատավճիռներ է կայացրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դենիս Լոբովի և ՀՀ քաղաքացի Արարատ Խաչատրյանի նկատմամբ, ովքեր մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության տարածքից S-300 զենիթահրթիռային համակարգերի համար ռադարային սարքավորումների մաքսանենգությանը», - ասված է հայտարարության մեջ:

Լոբովն ու Խաչատրյանը ժամկետը կանցկացնեն խիստ ռեժիմի գաղութում:

Ըստ ԱԴԾ-ի՝ Խաչատրյանը և Լոբովը տեղեկություններ էին հավաքում այսպես կոչված կլիստրոնների մասին, որոնք Ս-300 ՀՕՊ համակարգի մաս են կազմում, և արտադրանքի նմուշները տեղափոխում էին Ուկրաինա: Ըստ հետախուզական ծառայության՝ Լոբովը ռադիոէլեկտրոնային սարքավորումները պահել է իր տան նկուղում, որտեղ կատարել է նախավաճառքի նախապատրաստություն:

«Կլիստրոնների վերջնական ստացողը «Ուկրոբորոնպրոմ» պետական ​​ընկերությունն էր», - հայտնել են ԱԴԾ-ից։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում