copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:13 24-07-2021

Սիրիա է առաքվել Sputnik Light պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Սիրիան ստացել է Sputnik Light կորոնավիրուսային պատվաստանյութերի առաջին խմբաքանակը: Այն տեղափոխվել է Դամասկոսի օդանավակայան։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Sputnik Light պատվաստանյութի հետ միասին Դամասկոս թեստերի խմբաքանակ է առաքվել՝ կորոնավիրուսը հայտնաբերելու համար: Այսպիսով, Սիրիան միացել է ռուսական պատվաստանյութ ընդունող երկրների ցուցակին: Ավելի վաղ Լիբիան հայտարարել էր, որ ստացել է ռուսական Sputnik Light պատվաստանյութը:

«Sputnik V» կորոնավիրուսի կանխարգելման աշխարհում առաջին պատվաստանյութը Ռուսաստանում գրանցվել է 2020 թվականի օգոստոսին: Այնուհետև Ռուսաստանում մշակվել և գրանցվել են «EpiVacCorona», «CoviVak» պատվաստանյութերը: 2021 թվականի մայիսի սկզբին գրանցվել է Sputnik Light չորրորդ պատվաստանյութը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը