Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:47 24-07-2021

ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Էրդողանի և Թաթարի հայտարարությունները Կիպրոսի Վարոշա թաղամասի վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդես է եկել ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի մտադրությունների՝ Կիպրոսի Վարոշա թաղամասը փոխանցել ՀԿԹՀ վարչակազմին: Անվտանգության խորհուրդը շրջանառության մեջ է դրել Էրդողանի և Թաթարի հայտարարությունները դատապարտող փաստաթուղթ, որով կոչ է արվում անհապաղ փոխել իրենց վերցրած կուրսը և չեղյալ հայտարարել բոլոր քայլերը, որոնք անցյալ տարվա աշնանից ձեռնարկվել են Վարոշայի նկատմամբ:

ՄԱԿ-ում Կիպրոսի Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Անդրեաս Հաջիհրիսանտուն հայտարարել է. «Վարոշայի կարգավիճակը փոխելու բոլոր գործողությունները խախտում են ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի միանգամայն հստակ դրույթները: Դրանք պետք է դադարեցվեն անհապաղ: Վարոշայի դեպքերի լրջությունը հնարավոր չէ գերագնահատել, ինչպես նաև դրանց ազդեցությունը Կիպրոս կղզում խաղաղության վրա»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի