copy image url
Ներքին 5 տարի առաջ - 21:17 23-07-2021

Հայկ Չոբանյանը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Հանդիպման առանցքում էին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Կողմերը դիտարկել են թվային ոլորտում հասարակության հմտությունների մակարդակը բարձրացնելուն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման, կրթական կենտրոնների, ինժեներական լաբորատորիաների բնագավառում, գիտահետազոտական ոլորտում լավագույն փորձի փոխանակման և մի շարք քայլ հարցեր։

Վերահաստատելով համատեղ ծրագրերը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը։

Անդրադարձ է կատարվել նաև մասնավոր ընկերությունների համար միմյանց ճանաչելու գործընթացի հեշտացման համար մեխանիզմների մշակման, ՏՏ ոլորտի գիտելիքահեն ընկերությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման, ՓՄՁ ոլորտում թվային լուծումները խրախուսելու ուղղությամբ համագործակցության խթանման, երկու երկրներում իրականացվելիք ցուցահանդեսների մասնակցության և այլ հարցերի։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում