copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:45 23-07-2021

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը չեմ պատկերացրել և դեռևս չեմ պատկերացնում․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կիպրոսի կղզում օրերս տեղի ունեցած թուրքական սադրանքներին ի պատասխան, ասել է, որ Թուրքիան Եվրամիության լիիրավ անդամ դառնալու հեռանկար չունի, հայտնում է Greek City Times թերթը։

«Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը չեմ պատկերացրել և դեռևս չեմ պատկերացնում», - ասել է Մերկելը՝ հավելելով, որ շատ ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար:

Բացի այդ, պատասխանելով Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված փախստականների վերաբերյալ համաձայնագրին առնչվող հարցերին, Մերկելը նշել է, որ Եվրոպական խորհուրդը փախստականներին առնչվող աշխատանքներին աջակցելու նպատակով որոշել է ևս 3 միլիարդ եվրո տրամադրել Թուրքիային։

«Հենց այս հարցերի շուրջ է, որ խոսում եմ պարոն Էրդողանի հետ։ Չեմ կարծում, որ փախստականներին պետք է որպես քաղաքական գործիք օգտագործել, նրանք մարդիկ են», - ասել է Մերկելը՝ ցանկություն հայտնելով, որ ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը հետագա զարգացում ունենա, քանի որ «դա մարդկանց համար լավագույնն է»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից