copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 21:33 20-07-2021

Մոսկվան և Բաքուն աշխատում են Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրություն սկսելու ուղղությամբ․ Պուտին

Ռուսաստանը և Ադրբեջանը ակտիվորեն համագործակցում են համաճարակի դեմ պայքարում՝ միասին աշխատելով Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունը սկսելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Մոսկվայում:

«Մենք այժմ ավելի ու ավելի ակտիվ ենք համագործակցում կորոնավիրուսի դեմ պայքարում», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ավելի քան 100 հազար դոզա ռուսական պատվաստանյութից արդեն տեղափոխվել է հանրապետություն: «Եվ մենք աշխատում ենք ընդլայնել պատվաստանյութի արտադրությունն Ադրբեջանի տարածքում», - ասել է նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում