Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 21:57 19-07-2021

Վրաստանում ԼԳԲՏ հակառակորդները Եվրոպական խորհրդի ղեկավարի այցի կապակցությամբ բողոքի ցույց են կազմակերպել

ԼԳԲՏ համայնքի հակառակորդները բողոքի ցույց են կազմակերպել Բաթումի քաղաքի առողջարանային «Շերաթոն Բաթումի» հյուրանոցում, որտեղ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպել է վրացական ընդդիմության առաջնորդների հետ: Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն:

Միշելը Վրաստան էր ժամանել նախորդ օրը՝ հուլիսի 18-ին: Նա կմասնակցի «Եվրամիության ծանրության ուժը և տարածաշրջանի վերափոխումը» ամենամյա միջազգային համաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 19-ին: Միջոցառմանը ներկա կլինեն նաև Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին և Մոլդովայի ղեկավար Մայա Սանդուն:

Նշվում է, որ ակտիվիստները կարգախոսներ են վանկարկում. «Ազգը, ընտանիքը, կրոնը մեր արժեքներն են, իսկ ո՞րն է քոնը, Միշել», «Վրաստանում պետք է տեղի ունենան միայն ռազմական շքերթներ»: Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանությունը ժամանել է հյուրանոց:

Առաջիկա համաժողովի ընթացքում քաղաքական գործիչները կքննարկեն ԵՄ գործընկերների՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև համագործակցության մակարդակի բարձրացումը, որոնք վերջերս ձևակերպվել են որպես ասոցացված եռյակ: Պետությունների ղեկավարները կանդրադառնան Եվրամիության հնարավոր շահերին` Արևելյան Եվրոպայի երեք գործընկերների հետ ընդլայնված ինտեգրման գործընթացին հետագա մասնակցության մեջ:

Գործակալության տվյալներով՝ հուլիսի 19-ին Շառլ Միշելը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ընդդիմության առաջնորդների ու վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Բողոքի ցույցերը Վրաստանում սկսվել են այն բանից հետո, երբ Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ ցույցի ժամանակ ծեծի էր ենթարկվել «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեկսո Լաշկարավան: Տղամարդուն իր բնակարանում գտել էին մահացած:

Հուլիսի 5-ի առավոտյան ԼԳԲՏ համայնքի հակառակորդները մտել էին Թբիլիսիի «Հպարտության» գրասենյակ և պատռել ծիածանագույն դրոշները: Ագրեսիվ խմբերը շրջում էին նաև քաղաքի կենտրոնով և փնտրում ծիածանի խորհրդանիշներով մարդկանց: Հարձակման են ենթարկվել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Միջոցառման մասնակիցների և լրագրողների վրա հարձակումից հետո ԼԳԲՏ համայնքի կողմից կազմակերպված «Արժանապատվության երթը» չեղյալ է հայտարարվել: Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ իրենք չեն կարող վտանգել մասնակիցների անվտանգությունը և «բռնությամբ լի» դուրս գալ փողոց:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վրացական չորս հեռուստաալիքներ դադարեցրել են հեռարձակումը՝ պահանջելով վարչապետի հրաժարականը:

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը

Ձեզ գուցե հետաքրքրի