Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:29 17-07-2021

Գերմանիայում ջրհեղեղից մահացած մարդկանց թիվը հասել է 133-ի. Bild

Գերմանիայում ջրհեղեղի պատճառով մահացածների թիվը հասել է 133 մարդու, հաղորդում է գերմանական Bild թերթը՝ հղում անելով երկրի արևմտյան տարածաշրջանների ոստիկանության բաժանմունքների ու վարչակազմերի աղբյուրներին:

Պարզաբանվում է, որ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային երկրամասում 43 մարդ է մահացել և առնվազն 90 մարդ՝ Ռեյնլանդ-Պֆալց դաշնային երկրամասում:

Բացի դրանից, Քյոլնի տեղական իշխանությունները հայտնում են, որ Հայնսբերգ քաղաքից ոչ հեռու ջուրը և սելավաջրերը ճեղքել են Ռուր գետի ամբարտակը: Փրկարարները սկսել են տարհանումը Վասերբերգի Օֆհովեն շրջանից, որտեղ ջրհեղեղներից արդեն տուժել է ավելի քան 700 մարդ:

Ամենաբարդ իրավիճակը նկատվում է Քյոլնին մերձակա Էրֆտշտադտ-Բլեսեմ շրջանում: Այստեղ ջրհեղեղները և դրան հաջորդած սելավները հեղեղել են մեքենաները B265 մայրուղու վրա, վարորդներից և ուղևորներից շատերը արգելափակված են մնացել մեքենաների մեջ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով