copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:47 17-07-2021

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ավտոմեքենան մոտ 100 մետր գլորվել է ձորը

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հուլիսի 17-ին ժամը 02:10-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 00:05-ին տարբեր մարմնական վնասվածքներով, ոչ սթափ վիճակում, իրենց մոտ են դիմել ՀՀ Արարատի մարզի բնակիչներ՝ Ա. Շ.-ն (ծնված 1999թ.), Շ. Շ.-ն (ծնված 2001թ.), Գ. Հ.-ն (ծնված 2001թ.), Գ. Մ.-ն (ծնված 2001թ.) և Հ. Տ.-ն (ծնված 2000թ.): Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարությունը:

Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ հուլիսի 16-ին ժամը 23:00-ի սահմաններում Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին, ՀՀ Արարատի մարզի բնակիչ Մ. Ա.-ի (ծնված 1999թ.) վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ձախ և մոտ 100 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ՔՀ վարչությունը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում