copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:44 17-07-2021

Ո՞վ է Շուշիի անկման գլխավոր պատասխանատուն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

««ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՄԵԶ ԿՕԳՆԻ»

Ադրբեջանական ԶԼՄ-ները լայն ուշադրություն դարձրեցին իրենց երկրում հավատարմագրված դեսպանական կորպուսների ներկայացուցիչների հուլիսի 9-10-ի այցելությանն Արցախի օկուպացված տարածքներ՝ հարկադրված արձագանգելքով, թե ինչու նրանց թվում չէին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի՝ Մինսկի խումբը կազմող միջնորդ երկրների պատվիրակությունները։

Խնդրին խստագույն դատապարտման անդրադարձով չհապաղեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի ԱԳՆ մակարդակով արձագանքը եղել է միայն հուլիսի 13-ին։ Չքննարկելով այդ արձագանքների ժամանակին կամ ուշացած լինելը՝ ուզում ենք հարց տալ՝

-մոռացել ե՞նք արդեն ինչ պայմաններում Շուշին հանձնվեց թշնամուն,

-ինչո՞ւ բաց թողնվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից դեռևս հոկտեմբերի 19-ին արված հրադադարի պայմանագիր կնքելու հնարավորությունը, որի արդյունքում հնարավոր կլիներ փրկել առնվազն երկու հազար զինվորի կյանք,

-ո՞վ է Շուշիի անկման գլխավոր պատասխանատուն,

– Շուշիի ընկելու դեպքում ո՞վ պիտի իրեն գլխից խփեր ու մինչև հիմա չի արել խոստացածը,

-ինչո՞ւ մինչև այժմ ոչ մի բարձրաստիճան զինվորական պատասխանատվություն չի կրել Արցախի տարածքի շուրջ 75 տոկոսի հանձնման համար։

Մեզ համար, մեր ուժերի շրջանակում լուծելիք գլխավորը թողած՝ արդյո՞ք չենք ընկել մանրուքների հետևից, դատապարտում ենք դեսպանատների ու դեսպանների, որոնց երկրներն ամբողջ պատերազմի ընթացքում ծպտուն իսկ չհանեցին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, դրա շրջանակներում իրագործած վայրագությունների մասին՝ հանցավոր անփութությամբ ներելով անգամ այն, որ ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից մարտնչում էին ահաբեկիչները։

Արևմուտքին հառած մեր հայացքում ու սպասումների մեջ մենք դեռ որքա՞ն կարող ենք լինել «Արևմուտքը մեզ կօգնի» դատարկախոսությամբ շրջապատին կերակրող Օստապ Իբրահիմովիչ։ Ի դեպ՝ թուրքահպատակի որդի»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից