Արտաքին 5 տարի առաջ - 14:50 12-07-2021

Միլանում 15 մարդ վնասվածք է ստացել Եվրո-2020-ին Իտալիայի հաղթանակի առթիվ տոնակատարության ժամանակ

Միլանի Դուոմո կենտրոնական հրապարակում վնասվածք է ստացել առնվազն 15 մարդ Եվրո-2020-ի առաջնության եզրափակչում Անգլիայի թիմի նկատմամբ Իտալիայի հաղթանակի առթիվ տոնակատարության ժամանակ: Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն:

Պարբերականի տեղեկատվությամբ, առնվազն երեքը ընկել են հիվանդանոց: Նրանցից մեկը լուրջ վնասվածք է ստացել որովայնի շրջանում՝ պիրոտեխնիկական սարքի պատճառով, մյուսը պիրոտեխնիկայի պատճառով կորցրել է երեք մատները, իսկ երրորդը վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում՝ ցանկապատին հարվածից:

Միլանի արևելյան հատվածում հանցագործները հեռախոս են խլել երկու ֆուտբոլասերներից: Ոստիկանությունն արդեն բերման է ենթարկել չարամիտներին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից