copy image url
Ավելին 5 տարի առաջ - 22:53 08-07-2021

ԱՀԿ-ն գնահատել է կորոնավիրուսի նոր՝ կալիֆոռնիական շտամի վտանգը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեղեկացրել է, որ SARS-CoV-2 կորոնավիրուսի կալիֆոռնիական շտամը խիստ վարակիչ է և պակաս զգայուն է հիվանդությունից և պատվաստումից հետո արտադրված հակամարմինների նկատմամբ: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն:

Միևնույն ժամանակ, վերջերս այս շտամով վարակվելու դեպքերի քանակը նվազել է, ուստի ԱՀԿ-ն ներկայումս դա չի համարում որպես իրական սպառնալիք:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կալիֆոռնիայի գիտնականները նահանգում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակ․ այն արդեն հասցրել է լքել երկիրը: Ավելի վաղ Միացյալ Նահանգներում հայտնաբերել էր SARS-CoV-2-ի ևս երկու տարբերակներ: Մինչդեռ աշխարհի 60 երկրներում հայտնաբերվել է բրիտանական շտամ, և հարավաֆրիկյան տարբերակը նույնպես թափ է հավաքում: Այն վարակում է հիվանդներին՝ չնայած նրանց օրգանիզմում առկա հակամարմիններին:

Cedars-Sinai հետազոտող Ժասմին Փլամերը պարզաբանել է, որ CAL.20C- ն արդեն հաստատվել է Արիզոնայում, Կոնեկտիկուտում, Մերիլենդում, Նյու Մեքսիկոյում, Նեվադայում, Նյու Յորքում, Տեխասում, Յուտայում, Վաշինգտոնում և Վայոմինգում և Կոլումբիայի շրջանում գտնվող հիվանդների մոտ:

Ոչ մի ապացույց չկա, որ կորոնավիրուսի կալիֆոռնիական շտամն ավելի մահացու է: Նաև անհայտ է՝ արդյոք այն ավելի վարակիչ է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից