copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:58 05-07-2021

Ռուսաստանի տարածքում կանխվել են մի շարք ահաբեկչություններ. ՌԴ ԱԴԾ

Ռուսաստանի ԱԴԾ-ն հունիսի վերջին և հուլիսի սկզբին կանխել է մի շարք ահաբեկչություններ, որոնք երկրի մի շարք շրջաններում ծրագրել էին իրականացնել ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման անդամները: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնում:

ԱԴԾ-ի տվյալներով, Մոսկվայում կանխվել է երկու ահաբեկչություն, երկու կասկածյալներն էլ ձերբակալվել են: Աստրախանի մարզում և Կաբարդինո-Բալկարիայում ոչնչացվել են ահաբեկչական կազմակերպության վեց անդամներ:

Բացի դրանից, Հասարակայնության հետ կապերի կենտրոնից հաղորդել են, որ ԱԴԾ աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման անդամի, որը ահաբեկչություն էր նախապատրաստում մարդաշատ վայրերում պայթուցիկ սարքի գործադրմամբ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից