copy image url
Ավելին 5 տարի առաջ - 17:38 04-07-2021

Արքայազն Ուիլյամի օգնականները լուրեր են տարածում արքայազն Հարրիի հոգեկան հիվանդության մասին․ լրատվամիջոցներ

Մեծ Բրիտանիայի թագուհու ավագ թոռան՝ արքայազն Ուիլյամի նստավայրի Քենսինգթոնյան պալատի աշխատակիցները արքայազն Հարրիի հոգեկան առողջության մասին լուրեր են տարածում։ Այս մասին հայտնում է The Mirror-ը՝ վկայակոչելով կենսագիր Հարի Օմիդ Սկոբիին:

Կենսագրողը կարծում է, որ Հարրիի դեմ տեղեկատվական արշավն իբր սկսվել է 2019-ի հարցազրույցից հետո, որում Սասեքսի դուքսն ասել էր, որ ինքն ու իր եղբայրը «գնացել են տարբեր ճանապարհներով»:

«Ես կասեի, որ դա պատահականություն չէ, և պատահական չէր, որ այս հարցազրույցից անմիջապես հետ՝, հաջորդ օրը, կան հաղորդագրություններ, որոնք գալիս էին Քենսինգթոնյան պալատի ավագ օգնականից, որ Ուիլյամն անհանգստացած էր իր եղբոր հոգեկան առողջությամբ» - ասել է Սքոբին:

Ըստ արքայազն Հարրիի կենսագրի՝ անհնար է միանշանակ ասել, որ արքայազն Ուիլյամը եղբոր հոգեկան խնդիրների մասին զրույցների աղբյուրն է: Սակայն, ըստ Սկոբիի, Մեգան Մարքլին միանշանակ կարելի է համարել թագավորական ընտանիքի անդամների միջև շարունակվող վեճերի պատճառը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արքայազններ Հարրին և Ուիլյամը վիճաբանությունից հետո անցկացրել են իրենց առաջին անձնական հանդիպումը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում