copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 21:31 02-07-2021

Փայլանը՝ Ալթունին․ «Ատելության խոսքը ծնում է ատելությամբ պայմանավորված հանցագործություններ»

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է այդ երկրի նախագահականի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի հակահայկական հռետորաբանությանը։ Հաղորդում է ermenihaber.am-ը:

Ալթունն իր ելութներից մեկում խոսել էր ԱՍԱԼԱ-ի գործունեությունից և հայերին բնութագրել որպես ահաբեկիչներ, ահաբեկչության կազմակերպիչներ։ Ալթունի ելույթի տեսագրությունը Youtube-ը արգելափակել է՝ դրանում առկա ատելության խոսքի պատճառով։ Իսկ թուրք գործիչը Twitter-ում բողոքել է նման «երկակի ստանդարտների դեմ»։

Կիսվելով Ալթունի հրապարակմամբ՝ Փայլանը գրել է․

«Քո ելույթում բազմիցս կրկնում ես «հայկական ահաբեկչություն», «հայ ահաբեկիչ» արտահայտությունները։

Իմ հայկական ինքնությունը անհիմն կապում ես ահաբեկչության հետ և դա հենց ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ Է։

Ատելության խոսքը ծնում է ատելությամբ պայմանավորված հանցագործություններ։

Ներսում օգտագործում ես, բայց Էդիրնեից այն կողմ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ հանցանք է։

Պա՞րզ է»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում