copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 15:20 02-07-2021

Թանկյանը կոչ է անում մասնակցել ստորագրահավաքին՝ Եվրո-2020-ի՝ Բաքվի խաղը չեղարկելու համար

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն ՈՒԵՖԱ-ին կոչ է անում չեղարկել Եվրո-2020-ի խաղը Բաքվում, քանի դեռ այնտեղ հայ ռազմագերիներ են պահվում․

«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ իրականացնի, իսկ հետո միջազգային միջոցառում անցկացնի, կարծես՝ ոչինչ չի էլ եղել։ Մարզադաշտը, որտեղ կայանալու է Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի հանդիպումը, քիչ հեռու է գտնվում խայտառակ ռասիստական հաղթանակի զբոսայգուց, որտեղ ցուցադրված են զոհված հայ զինվորների սաղավարտներն ու առկա են հայերի ռասիստական ծաղրանկարները»,- գրել է Թանկյանը։

Նա կոչ է արել Change.org կայքում մասնակցել ստորագրահավաքին` հետևյալ հղումով։

Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի Չեխիա-Դանիա հանդիպումը Բաքվի Օլիմպիական մարզադաշտում նախատեսվում է անցկացնել վաղը՝ հուլիսի 3-ին։ Խաղի մեկնարկը 20։00-ին։

<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FSerjTankian%2Fposts%2F347107190113858&show_text=true&width=500" width="500" height="455" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share"></iframe>

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է