copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 11:38 02-07-2021

Դոդոնը ԱՄՆ դեսպանին մեղադրել է Մոլդովայում ընտրություններին խառնվելու մեջ

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է երկրում սպասվող խորհրդարանական ընտրություններին միջամտելու Արևմուտքի փորձերի մասին: Այս մասին նա խոսել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

«Արևմտյան դիվանագետների, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանի գործունեությամբ մենք տեսնում ենք ընտրական գործընթացներին միջամտելու հստակ փորձեր», - ասել է Դոդոնը:

Ըստ նրա՝ միջամտելու փորձերը նկատվում են ոչ միայն դիվանագետների, այլ նաև «հազարավոր հասարակական կազմակերպությունների» միջոցով:

Ինչպես նշել է պետության նախկին ղեկավարը, ԱՄՆ-ը և Եվրամիությունը ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների միջոցով Մոլդովայում կարգախոսներ են քարոզում սոցիալիստների և կոմունիստների դեմ, ինչպես նաև աջակցում են աջակողմյան արևմտամետ ուժերին:

Դոդոնը հավելել է, որ Արևմուտքը միլիոնավոր դոլարներ է ծախսում նման գործողությունների վրա, բայց համոզմունք է հայտնել, որ միջամտելու փորձերը չեն ազդի քվեարկության արդյունքների վրա:

Այս տարվա ապրիլին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն լուծարել է ընդդիմության խորհրդարանը և նշանակել նոր ընտրություններ հուլիսի 11-ին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի