copy image url
Ներքին 5 տարի առաջ - 19:39 01-07-2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

«Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև տարբեր ոլորտներում սերտ բարեկամական համագործակցություն է զարգացել: Հայաստանը պատրաստ է հետագա ջանքեր գործադրել երկկողմ և բազմակողմ մակարդակներում մեր հարաբերությունների խթանման ուղղությամբ` ընդլայնելով քաղաքական, տնտեսական, մշակութային կապերը, զարգացնելով ժողովուրդների միջև շփումները:

Գլոբալ մարտահրավերները, որոնց բախվեց աշխարհը, բացահայտեց մեր հասարակության բազմաթիվ՝ ինչպես խոցելի, այնպես էլ ուժեղ կողմերը, երկրների և ժողովուրդների միջև համերաշխության բարձր մակարդակը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրները կհաղթահարեն այն հսկայական մարտահրավերները, որոնց ներկայում առերեսվում ենք»,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձի մեջ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում