Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:22 01-07-2021

ԱՀԿ-ն առաջարկություններ է արել «սև բորբոսի» տարածումը նվազագույնի հասցնելու համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջարկություններ է արել «սև բորբոսի» տարածումը նվազագույնի հասցնելու համար: Դա անելու համար անհրաժեշտ է նվազեցնել հորմոնալ դեղերի և հակաբիոտիկների օգտագործումը նոր տեսակի կորոնավիրուսի բուժման ժամանակ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

Նա նշել է, որ Հնդկաստանում COVID-19-ով հիվանդների մոտ հայտնաբերված մի շարք սնկային ինֆեկցիաներ կապված են խմորիչի կամ բորբոսի հետ: Դրանք հայտնաբերվում են շրջակա միջավայրում, բայց նաև ազդում են այն մարդկանց վրա, որոնց իմունային համակարգը թուլացած է: Ըստ Վույնովիչի՝ խոսքը շաքարախտով կամ այլ քրոնիկ հիվանդություններով, քաղցկեղով հիվանդների, ինչպես նաև նրանց մասին է, ովքեր երկար ժամանակ որոշակի դեղամիջոցներ են օգտագործում: Նա նշել է, որ կորոնավիրուսային վարակը թուլացնում է նաև իմունային համակարգը:

«ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս նվազագույնի հասցնել կորտիկոստերոիդների և հակաբիոտիկների անհամաչափ օգտագործումը մեղմ և միջին դեպքերի համար»,- ասել է Վույնովիչը:

Նա բացատրել է, որ COVID-19-ի ծանր դեպքերում կորտիկոստերոիդները կյանքեր են փրկում, բայց դրանց լայն կիրառումը կարող է սնկային ինֆեկցիաների պատճառ դառնալ:

ԱՀԿ ներկայացուցիչը նաև խորհուրդ է տվել, որ կենսաբժշկական սարքավորումները, մասնավորապես օդափոխիչները մանրակրկիտ մաքրվեն և ախտահանվեն:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից