Ներքին 5 տարի առաջ - 16:35 30-06-2021

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը պետք է վերադարձնել և քննարկել. ՀՀ ԳԱԱ նոր նախագահ. տեսանյութ

Օրագիր.news-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ նոր նախագահ Աշոտ Սաղյանը, խոսելով Սահմանադրական դատարանում վիճարկվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, ասել է, որ ճիշտ կլինի այն հետ վերադարձնել քննարկման, վերամշակման:

«Վերջանական այն փաթեթը, որ կազմվել է ԱԺ-ում, չեն ներառում հիմնական այն դրույթները, որոնք կցանկանար գիտնականը: Իմ կարծիքով, ճիշտ կլինի այն վերադարձնել վերամշակման: Ամեն հարց կարելի է լուծել քննարկման արդյունքում, բայց առանց քննարկումների ներկայացնել կրթության, գիտության վերաբերյալ օրենք, որը ներառում է ռազմավարական բոլոր կետերը, ինձ թվում է՝ ճիշտ չէ»,- ասել է Աշոտ Սաղյանը:

Հարցին, թե հատկապես որ դրույթներն են խնդրահարույց, Աշոտ Սաղյանը պատասխանեց, որ դրանք ներկայացվել են ակադեմիայի կողմից, որի նախագահության անդամ է եղել ինքն այդ ժամանակ:

Զրույցի մանրամասները տեսանյութում.

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում