copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:46 28-06-2021

Արևմուտքում երեխաներին սովորեցնում են, որ Քրիստոսը եղել է բիսեքսուալ. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով Պետդումայի ընտրություններում վերջերս է մտել «Եդինայա Ռոսիա»-ի դաշնային ցուցակի առաջին հնգյակում, «Կոմերսանտ» թերթում և ԱԳՆ կայքում հրապարակել է հոդված՝ «Օրենքի, իրավունքների և կանոնների մասին»: Դրանում նա քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին և ԵՄ երկրներին՝ նրանց մեղադրելով իրենց կամքը այլ պետություններին, հատկապես Ռուսաստանին և Չինաստանին, պարտադրելու ցանկության մեջ, ինչպես նաև Ռուսաստանին ներկայացրել է որպես «ավանդական արժեքների» պաշտպան:

Ինչպես գրում է Լավրովը, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովներին Արևմուտքի երկրները ակնհայտորեն համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները և ցանկանում են այլ երկրներին համոզել, որ Արևմուտքը, «ինչպես երբեք, միասնական է և միջազգային գործերում կանի այն, ինչը ճիշտ է համարում, իսկ մյուսներին, ամենից առաջ՝ Ռուսաստանին և Չինաստանին, կստիպի հետևել իրենց առաջ քաշած ուղղությանը»:

Լավրովը քննադատել է «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի» հայեցակարգը՝ պնդելով, որ այն իբր հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին: Միևնույն ժամանակ, Լավրովը անցել է լեզվաբանական դատողությունների. նրա խոսքով, ռուսերենում «օրենք» և «կանոններ» բառերը նույնարմատ են, իսկ անգլերենում՝ ոչ:

Լավրովի կարծիքով, ազատական ժողովրդավարության արժեքները ամբողջ աշխարհին «փաթաթելու» փորձերն անհեռանկար են. չի կարելի որպես «գլխավոր դնել այն հարցը, թե ում արժեքներն են ավելի լավը կամ ավելի վատը, պարզապես անհրաժեշտ է ճանաչել այլոց հասարակության կազմակերպման ձևերի առկայությունը՝ համեմատած արևմտյանի հետ, ընդունել դա և հարգել դրանք»:

Լավրովը նաև գրել է. «Արևմտյան մի շարք երկրների դպրոցներում երեխաներին ուսումնական ծրագրի շրջանակներում համոզում են, որ Հիսուս Քրիստոսը եղել է բիսեքսուալ (երկսեռ): «Լուսավոր Եվրոպայում» մեղսագիտակ քաղաքական գործիչների՝ ԼԳԲՏ ագրեսիվ քարոզչությունից երեխաներին պաշտպանելու փորձերը բախվում են գրոհների: Գրոհում են բոլոր համաշխարհային կրոնների հիմքերը, մոլորակի առանցքային քաղաքակրթությունների գենետիկ կոդը»:

Ռուսական ընդդիմությանը, որի վրա, նրա խոսքով, խաղադրույքներ է կատարում Արևմուտքը, նա անվանում է «հասարակության մարգինալ հատված»: Միևնույն ժամանակ, Լավրովի խոսքով, Ռուսաստանը Արևմուտքի հետ հարաբերություններում չի ձգտում առճակատման, այլ պատրաստ է «շահերի հավասարակշռության որոնման»:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան