copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:52 26-06-2021

Ովքեր կարծում են, որ Արցախի հարցը կամ դրա կարգավորումը միայն արցախահայությանն է վերաբերվում՝ չարաչար սխալվում են. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քարոզարշավի ընթացքում, տարբեր հարթակներում, ինձ ամենաշատը հնչող հարցադրումներից էր՝ ինչպե՞ս եք տեսնում Արցախի հարցի կարգավորման գործընթացը, ո՞ր կետից պետք է սկսել, ի՞նչի հիման վրա և այլն: Թվում է, թե դա մարդկանց հետաքրքրությունների առաջնային պլանում պետք է լինի, սակայն կարծում եմ, որ ոչ։ Գործող իշխանություններն իրականում Հայաստանի և Արցախի համար կարևորագույն այս հարցի մասին կամ չեն խոսում կամ ինչ-որ կցկտուր ձևակերպումներ հնչեցնում։ Իսկ հանրային պահանջ էլ չկա՝ հստակեցնելու կամ հասկանալու, թե ինչ է անելու իշխանությունն այս գործընթացի առնչությամբ։ Իշխանությունն, իհարկե, այս հարցի հետ կապված ունի դիրքորոշում, որը հրապարակային չի հնչեցնելու։

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն այս հարցում, որոշակի դետալային տարբերություններով, համընկնում են՝ Արցախի խնդիր չկա, հարցը փակված է։ Ովքեր կարծում են, որ Արցախի հարցը կամ դրա կարգավորումը միայն արցախահայությանն է վերաբերվում՝ չարաչար սխալվում են։ Արցախի հարցն ուղիղ կապ ունի Հայաստանի և Հայաստանում ապրող ցանկացած հայի անձնական անվտանգության հետ և թեմայի այսպիսի անփառունակ փակումը ուղիղ սպառնալիք է յուրաքանչյուրիս համար»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի