copy image url
Ավելին 5 տարի առաջ - 21:37 26-06-2021

Քեյթ Միդլթոնը ներկա չի գտնվի արքայադուստր Դիանայի հուշարձանի բացման արարողությանը

Արքայազններ Ուիլյամն ու Հարին հուլիսի 1-ին ներկա կգտնվեն իրենց մոր՝ արքայադուստր Դիանայի հուշարձանի բացման արարողությանն առանց իրենց կանանց: Այս մասին հայտնում է բրիտանական Metro տաբլոիդը:

Քենսինգթոնյան պալատը, որտեղ տեղի կունենա միջոցառումը, հաստատել է կրճատված հյուրերի ցուցակը: Այնտեղ նշված չեն Քեմբրիջի և Սասեքսի դքսուհիները, իսկ Հարին և Ուիլյամը կլինեն թագավորական ընտանիքի միակ ավագ անդամները:

Եղբայրները վերջին անգամ անձամբ հանդիպել էին ապրիլին, արքայազն Ֆիլիպի հուղարկավորության ժամանակ, և, ինչպես հաղորդվել էր, նրանց միջևվիճաբանություն էր սկսվել: Մարտ ամսվա սկզբին արքայազն Հարին Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում ասել էր, որ ցավում է Ուիլյամի և իրենց հոր՝ արքայազն Չարլզի համար, որոնց նա նկարագրել է որպես միապետական ​​համակարգի «թակարդն ընկածներ»:

Չնայած այս ամենին, եղբայրները կփորձեն մի կողմ դնել իրենց տարաձայնությունները և հարգել Դիանայի հիշատակը և ժառանգությունը նրա 60-ամյակի օրը, նշում է թերթը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում