copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:05 24-06-2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել սահմանել հարստության հարկ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եվրախորհրդարանում ելույթ ունենալիս երկրներին կոչ է արել սահմանել հարստության հարկ՝ աշխարհում կորոնավիրուսի համավարակից տուժած տնտեսական իրավիճակը բարելավելու համար:

Նա հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է $5 տրիլիոնով:

«Ես կրկին կառավարություններին կոչ եմ անում քննարկել համերաշխության կամ այդ մարդկանց կարողության վրա հարստության հարկ սահմանելու հնարավորությունը, ինչպես նաև նրանց, ովքեր օգուտներ են քաղել համավարակից, որպեսզի ֆինանսավորվի սոցիալ-տնտեսական վերականգնումը»,- հայտարարել է Գուտերեշը:

Գլխավոր քարտուղարի խոսքով, համավարակի պատճառով աշխարհում հարյուր միլիոնավոր մարդիկ գտնվում են աղքատության շեմից ցածր, իսկ ամբողջական պետություններ բախվել են սնանկության սպառնալիքին: Միևնույն ժամանակ, նշել է Գուտերեշը, Երկրի բնակչության կեսը զրկված է անհրաժեշտ առողջապահական ծառայությունների հասանելիությունից:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում