copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:50 24-06-2021

Ադրբեջանը Թուրքիայի համար կնվազեցնի բնական գազի գինը

Ադրբեջանական «SOCAR» պետական նավթագազային ընկերության Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Զաուր Գահրամանովը հայտարարել է, որ ակնկալվում է բնական գազի սակագնի նվազեցում Թուրքիայի համար։ Հաղորդում է ermenihaber.am-ը:

Ըստ Գահրամանովի՝ Թուրքիայի համար գազի գնի նվազեցումը մի քանի գործոններով է պայմանավորված, որնցից են պահանջարկի աճը և աղբյուրների դիվերսիֆիկացիան: Նրա խոսքով՝ գազի մատակարարման նոր պայմանագրերի համար տարվող բանակցություններում Թուրքիայի դիրքերն ամրացել են նաև վերջերս Սև ծովում հայտնաբերված գազի պաշարների առկայությամբ:

Նշվում է, որ Ադրբեջանի հետ գազի մատակարարման պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին, և բանակցությունները ընթանում են նոր պայմանագրի շուրջ, որում կվերանայվի Թուրքիա մատակարարվող գազի սակագինը:

Առաջիկայում Անկարան պատրաստվում է բանակցություններ վարել նաև Իրանի ու Ռուսաստանի հետ, որոնք հանդիսանում են Թուրքիայի մյուս խոշոր մատակարարները:

Գահրամանովը շեշտել է, որ SOCAR-ը մինչ այժմ Թուրքիայում ներդրել են ընդհանուր առմամբ 19.5 միլիարդ դոլար՝ այդ ցուցանիշով դառնալով Թուրքիայի ամենամեծ օտարերկրյա ներդրողը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում