copy image url
Ավելին 5 տարի առաջ - 22:25 21-06-2021

Գիտնականները նշել են COVID-19-ի հնդկական շտամի չորս նոր ախտանշաններ

COVID-19-ի հնդկական շտամով վարակված հիվանդների մոտ նկատվել են չորս նոր ախտանշաններ։ Այս մասին հայտնում է Express-ը՝ հղում անելով Հնդկաստանի Չենայ քաղաքի վարակիչ հիվանդության բժիշկ Աբդուլ Գաֆուրին:

Ըստ նրա՝ SARS-CoV-2 տարբերակով վարակվածները հաճախ բողոքում են լուծից: Գաֆուրը պարզաբանել է, որ համաճարակի առաջին ալիքի ժամանակ նմանատիպ ախտանշաններ շատ ավելի հազվադեպ է նկատվել:

Բացի այդ, հնդկական շտամով հիվանդները բախվել են թրոմբի առաջացմանը՝ հանգեցնելով արյունազեղման: Ախտանշանները ներառում են նաև լսողության և ստամոքսի ծանր խանգարումներ:

Վերջին վեց ամիսների ընթացքում այս տարբերակը տարածվել է ավելի քան 60 երկրներում: Ենթադրվում է, որ այս շտամը փոխանցվում է 60%-ով ավելի արագ, քան նախորդ գերակշռող շտամը՝ բրիտանական տարբերակը:

Ավելի վաղ հաղորդվում էր Հնդկաստանում կորոնավիրուսի նոր `«Դելտա+» շտամի տարածման մասին, որը նվազեցնում է հակամարմինների ակտիվությունը հիվանդների և պատվաստվածների մոտ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում