copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:12 18-06-2021

Նախընտրական քարոզարշավի վերջին օր. քաղաքական ուժերը կշարունակեն հանրահավաքներ իրականացնել

Հանրահավաքներ, իրազեկման ակցիաներ, մամուլի ասուլիսներ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին՝ 12-րդ օրը, քաղաքական ուժերը կշարունակեն հանրահավաքներ իրականացնել:

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

«Պատիվ ունեմ» դաշինքը կենտրոնակայանում ժամը 12։00-ին հանդես կգա ասուլիսային ձևաչափով։ Բանախոսը դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը 12-րդ օրը սկսելու է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ ժամը 11։00-ին՝ Պրահայի այգու սկզբնամասում։ Կլինի հանդիպում նաև լրագրողների հետ։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության եզրափակիչ հանդիպումն ընտրողների հետ տեղի կունենա Ani Grand հյուրանոցում ժամը 17։00-ին։ Քաղաքական ուժը հանդես կգա նաև ասուլիսային ձևաչափով՝ ժամը 13։00-ին։ Բանախոսները կլինեն Լևոն Զուրաբյանը և Աննա Գևորգյանը։ Նրանք կամփոփեն քարոզարշավի ընթացքը։

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կանցկացնի հանրահավաք ժամը 19։00-ին։ Ընտրողների և համակիրների հետ հանդիպումը կլինի Երևանի Հանրապետության հրապարակում։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության միասնական ցուցակի բոլոր թեկնածուները հունիսի 18-ին ժամը 11։00-ին կլինեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ։ Նրանք կամփոփեն քարոզարշավը, կներկայացնեն պատգամավորական կազմը և այլընտրանքային կառավարության կազմը։

«Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը և պատգամավորի թեկնածու, գրող, լրագրող, իրավապաշտպան Լուսինե Ղազարյանը մամուլի ասուլիս կունենան ժամը 12։00-ին։

«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 17-ին լինելու է Երևանում։ Այս քաղաքական ուժը նույնպես ասուլիսով հանդես կգա։ Ժամը 11։00-ին ԱԺ պատգամավորի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կխոսի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի մասին, սպասվող ընտրությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։

«Ազգային-Ժողովրդավարների բևեռ» կուսակցության անդամնեը նախընտական քարոզարշավի շրջանակներում նույնպես ասուլիսային ձևաչափով կներկայանան։ Ասուլիսին կմասնակցեն ԱԺԲ խորհրդի անդամները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի