Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:23 16-06-2021

Պուտինը գագաթնաժողովից առաջ պարծեցել է «Կինժալ» հիպերձայնային հրթիռով. The Mirror

Բրիտանական The Mirror պարբերականը հրապարակել է Ուիլ Ստյուարտի նյութը, որը կարծում է, որ Ջո Բայդենի հետ գագաթնաժողովից առաջ Վլադիմիր Պուտինը պարծեցել է իր «Կինժալ» հիպերձայնային հրթիռով:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը համացանցում հրապարակել է կադրեր Արկտիկայում իր վերջին զորավարժություններից, մասնավորապես՝ «Կինժալ» հիպերձայնային հրթիռային համակարգի գործարկումը «Պետրոս Մեծ» ծանր միջուկային հրթիռային հածանավով: Հրաձգությունները տեղի են ունեցել Բարենցի ծովում:

Հրետանային և հրթիռային զենքերից խոցվել են օդային, ծովային և ցամաքային թիրախներ: Այս մասին հաղորդել է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Զորավարժություններին մասնակցել են ութ մարտավարական խմբեր, ավելի քան 20 ռազմանավեր և սուզանավեր, ինչպես նաև տասնյակ ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

«Կինժալ» հրթիռը կարող է կրել ինչպես միջուկային, այնպես էլ սովորական զենք: Այն խոցում է թիրախը 2000 կիլոմետր հեռավորության վրա: Եվ ամենակարևորը՝ Արևմուտքում չկա դրա նմանօրինակը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան