copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:40 15-06-2021

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը տեղի կունենա ընտրություններից հետո՝ հունիսի 29-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հունիսի 15-ին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննությունը մինչև հունիսի 29-ը։

այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի փաստաբանական թիմը: Դատական նիստին ներկա չեն եղել ՀՀ երկրորդ նախագահը և իր պաշտպանները, որոնք նախապես տեղեկացրել են դատարանին, որ չեն կարող ներկայանալ:

Պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ վատառողջ է: Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ ներգրավված է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզարշավի աշխատանքներում: Արամ Օրբելյանը չի կարողացել ներկայանալ, քանի որ մասնակցում է այլ գործով դատական նիստի: Հովհաննես Խուդոյանի տեղեկանքը չընթերցվեց:

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատարանին հիշեցրեց, որ երկրում նախընտրական քարոզարշավ է, որը պետք է տևի ընդամենը 12 օր: Այս ընթացքում «Հայաստան» դաշինքը գլխավորող նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ հանդիպումներ է ունենում:

Բացի այդ, պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդեց կասեցնել քրեական գործի վարույթը՝ հաշվի առնելով, որ մեղադրվող անձինք պատգամավորի թեկնածու են և կարող են պատգամավորական անձեռնմխելիություն ստանալ: Պաշտպանական կողմի բացակայության պատճառով միջնորդությյունը չքննարկվեց:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում