copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 22:33 14-06-2021

ԱՀԿ-ն ուսումնասիրում է Pfizer-ի հետևանքով առաջացած միոկարդիտի դեպքերը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ուսումնասիրում է Pfizer պատվաստանյութը օգտագործելուց հետո առաջացած միոկարդիտի (սրտամկանի բորբոքում) դեպքերը: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի օգնական Մարիանգելա Սիմաոն։

«Մենք մոնիտորինգ ենք իրականացնում պատվաստանյութերի անվտանգության ռազմավարական խորհրդատվական խմբի միջոցով: Դեռևս տվյալներ ենք հավաքում․ դրանց մի մասը գալիս են Միացյալ նահանգներից, կան նաև որոշ տվյալներ Իսրայելից: Մենք գտնվում ենք այն փուլում, երբ ուսումնասիրում ենք՝ արդյոք միոկարդիտը պատվաստանյութերի ազդեցության հետևանք է, թե դա հիվանդության սովորական վիճակագրություն է», - ասել է Սիմաոն:

Ըստ նրա՝ հենց որ լինեն համապատասխան գիտական ​​ապացույցներ, ԱՀԿ-ն տեղեկատվություն կհրապարակի իր հետազոտության վերաբերյալ:

Մայիսին ԱՄՆ Վերահսկողության կենտրոնը հետազոտություն էր անցկացրել կորոնավիրուսի պատվաստումից հետո սրտամկանի խնդիրների մասին: Միևնույն ժամանակ, փորձագետները նշել են, որ սրտամկանի խնդիրների վտանգը, նույնիսկ եթե դրա կապը պատվաստումների հետ հաստատվի, շատ ավելի ցածր է, քան կորոնավիրուսով վարակվելու հետ կապված վտանգները:

Ավելի վաղ Էդինբուրգի համալսարանի գիտնականները ուսումնասիրություն էին անցկացրել Pfizer-ի և AstraZeneca-ի դեղերով Շոտլանդիայի 2.5 միլիոն պատվաստումների հետևանքների վերաբերյալ և պարզել, որ վերջիններս 48% -ով ավելացնում են արյունահոսության վտանգը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում