copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:21 14-06-2021

Փաշինյանը Գասպարյանին սպառնացել է, որ ընտրությունից հետո մաքրելու է իր շրջապատը և սկսելու է հենց Էջմիածնից

Դիանա Գասպարյան-Սուրեն Պապիկյան սկանդալային զրույցը տեղի է ունեցել հունիսի 7-ին.

Փաշինյանը հարբած զանգել է Գասպարյանին ու վերջին հայհոյանքներով վիրավորել՝ հավաքին քիչ մարդ ապահովելու համար;

Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ու Սուրեն Պապիկյանի՝ երեկ հրապարակված սկադալային զրույցը, որում Գասպարյանը Փաշինյանին հոգեկան հիվանդ է անվանում՝ նշելով, որ «հանուն պետության` պետք է գնա», տեղի է ունեցել 6 օր առաջ՝ հունիսի 7-ին, ուշ գիշերը:

Էջմիածնում տեղի ունեցած սակավաթիվ նախընտական հանրահավաքից հետո Փաշինյանը հարբած զանգել է Գասպարյանին, նրա հասցեին վերջին հայհոյանքները տեղացել՝ մեղադրելով 2 տարում իր ողջ ռեսուրսը մսխելու մեջ:

Փաշինյանը ծնող է հայհոյել Գասպարյանին, սպառնացել է, որ ընտրությունից հետո մաքրելու է իր շրջապատը և սկսելու է հենց Էջմիածնից:

Գասպարյանը զանգել է Պապիկյանին՝ տեղեկացնելու, որ հրաժարականի դիմում է գրում, Սուրեն Պապիկյանը փորձել է կանգնեցնել:

Ի դեպ, հրապարակվածը ոչ թե գաղտնալսում է, այլ միմյանց փոխանակված ձայնային հաղորդագրություններ են՝ իրար միացված:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ