copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:15 04-06-2021

ԱՄՆ-ն կիբերհարձակումների գործերին նույն առաջնահերթությունն է տալու, ինչ ահաբեկչության գործերին

ԱՄՆ արդարադատության նախարարությունը Colonial Pipeline խողովակաշարային ընկերության վրա կիբերհարձակումից և կիբերհանցագործների պատճառած վնասների աճից հետո բարձրացնում է դրամաշորթ ծրագրերի հարձակումների հետաքննության առաջնահերթությունը ահաբեկչության մակարդակի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

«Դա մասնագիտացված գործընթաց է, որը հայտնաբերում է Ransomware-ների (խմբ. - շորթող-վիրուս, դրամաշորթ ծրագիր. սա չարորակ ծրագրային ապահովման տեսակ է, որն արգելափակում է համակարգչի համակարգին հասանելիությունը կամ անհասանելի է դարձնում ֆայլերի ընթերցումը, իսկ հետո զոհից պահանջում է փրկագին վերականգման համար) օգտագործման բոլոր դեպքերը՝ անկախ նրանից, թե երկրի ներսում որտեղ է այն տեղի ունենում»,- հայտարարել է Արդարադատության նախարարության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնակատար Ջոն Քարլինը:

Ըստ նոր ներքին ուղեցույցի՝ այս առաջնահերթությունը ենթադրում է, որ շորթումների գործերով զբաղվող քննիչները պետք է Վաշինգտոնի ղեկավարությանը հետ կիսեն ինչպես գործի նորացված տեղեկատվությունը, այնպես էլ արդի տեխնիկական տեղեկատվությունը:

Արդարադատության նախարարության ուղեցույցը, վկայակոչելով Colonial Pipeline ընկերության դեպքը, նշում է, թե ազգի համար ինչ աճող սպառնալիք են իրենցից ներկայացնում «դրամաշորթ ծրագրերն ու թվային դրամաշորթությունը»:

Colonial Pipeline-ը՝ ԱՄՆ արևելյան ափի ամենամեծ գազատարը, կիբերհարձակման էր ենթարկվել մայիսի կեսերին: Ամեն օր խողովակաշարը տեղափոխում է Արևելյան ափում սպառվող վառելիքի շուրջ 45%-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ակնկալում է Ժնևում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել կիբերանվտանգության թեման:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում