copy image url
Ավելին 5 տարի առաջ - 21:30 02-06-2021

56-ամյա սուպերմոդելը բացահայտել է երիտասարդության գաղտնիքը՝ առանց պլաստիկ վիրահատությունների

Ամերիկյան նախկին սուպերմոդել, դերասանուհի և գրող, ծագումով չեխ Պաուլինա Պորիզկովան բացահայտել է երիտասարդության պահպանման գաղտնիքները՝ առանց պլաստիկ վիրահատությունների: Նրա առաջարկությունները մեջբերում է Page Six- ը:

56-ամյա մոդելը հավաստիացրել է, որ ինքը դեմ է մաշկի երիտասարդացման ինվազիվ և վիրաբուժական պրոցեդուրաներին. «Ես չեմ անում այնպիսի բան, որը կստիպի ինձ այնպիսի տեսք ունենալ, կարծես արջը հարձակված լինի վրաս»: Պորիզկովան նախընտրում է դեմքի ուլտրաձայնային ձգումը և կնճիռների կրճատումը`օգտագործելով պլազմային գրիչ (սարք, որը կետերով ազդում է էպիդերմիսի վրա և մաշկը թարմացնում է միկրո այրվածքների միջոցով):

Նրա խոսքով ՝ ինքը երբեք չի արել բոտոքսի և այլ ֆիլերների ներարկումներ, բայց հետագայում դրանք չի բացառում իր համար: «Ես օգտագործում եմ խնամքի միջոցներ, բայց դրանք ձեզ չեն տա պլաստիկ վիրաբուժության արդյունք և չեն դարձնի 20 տարով երիտասարդ: Լավագույնը, որ կարող եք ակնկալել, մաշկի փայլն ու առաձգականությունն է», - ասել է նյութի հերոսուհին:

Մոդելը հավաստիացրել է, որ ինքը երբեք չի փորձել իր տարիներից ավելի երիտասարդ երևալ: «Ես դեմ չեմ ծերանալուն: Ես ուզում եմ գեղեցիկ ու բնական ծերանալ», - եզրափակել է Պորիզկովան:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում