copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:55 01-06-2021

Շատ կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը մշտապես զգացել է Ֆրանսիայի աջակցությունը և նախագահ Մակրոնի անձնական աջակցությունը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ Հայաստանն ու Ֆրանսիան ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ: Այս մասին Փաշինյանն ասաց Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը:

«Շատ կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը մշտապես զգացել է Ֆրանսիայի աջակցությունը և նախագահ Մակրոնի անձնական աջակցությունը: Շատ կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել, որ նախագահ Մակրոնը մեր տարածաշրջանում ճգնաժամի մեկնարկի առաջին օրից խոսել է ճշմարտության լեզվով, և այդ ձայնը լսելի է եղել ամբողջ աշխարհում: Սա շատ կարևոր է մեզ համար: Ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիան և նախագահ Մակրոնն այդ հանձնառությունը շարունակում են, և սա չափազանց կարևոր է մեր տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու առումով»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանն ընդգծեց Ֆրանսիայի կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման և տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման, երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու գործում: «Շատ ուրախ եմ, որ պատերազմի ավարտից հետո համանախագահները 3 հայտարարություն են արել, որով, ըստ էության, արձանագրում են իրենց պատրաստակամությունը փոխադարձաբար ներգրավվելու և վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ բանակցությունները»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային այս ընթացքում ցուցաբերած մարդասիրական աջակցության համար: «Մենք ընդգծում ենք Ֆրանսիայի տնտեսական ներգրավվածության կարևորությունը: Հայաստանում կան բազմաթիվ ծրագրեր՝ ենթակառուցվածքային, էներգետիկ, տնտեսական, որոնցում Ֆրանսիայի ներգրավվածությունը մեզ համար չափազանց կարևոր է: Ֆրանսիայի կառավարությունը և նախագահ Մակրոնն անձամբ նույնպես հետաքրքրված են այդ ծրագրերում ներգրավվածությամբ»,- հավելեց նա:

Փաշինյանը շեշտեց, որ շատ կարևոր է համարում Ֆրանսիայի անձնական նախանձախնդրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման գործում, հատկապես և այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում: «Այս բոլոր ուղղություններով մենք շատ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի ներգրավվածությունը, և Հայաստանը հայ ժողովուրդը շահագրգռված է այդ ներգրավվածության մեծացմամբ, մանավանդ որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի համանախագահի կարգավիճակում ունի պատասխանատվություն և ներգրավվածություն մեր տարածաշրջանի անվտանգության, խաղաղության, երկարատև կայունության ապահովման գործում: Եվ ուրախ եմ, որ այդ շահագրգռվածությունը և հետաքրքրություն պահպանվում է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում