copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:09 01-06-2021

Աֆղանստանում ԱՄՆ խոշորագույն ռազմաբազան կփոխանցվի աֆղանական անվտանգության ուժերին  

Աֆղանստանում ԱՄՆ ամենախոշոր ռազմական բազան կփոխանցվի աֆղանական անվտանգության ուժերին: Այս մասին հաղորդում է 1TV հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան զինված ուժերի ներկայացուցչին:

Ինչպես նշվում է, խոսքը Բագրամ բազայի մասին է: Այն գտնվում է համանուն Բագրամ բնակավայրի մոտ, Փարվան գավառում՝ Քաբուլից 47 կմ հյուսիս: Բագրամն ունի սեփական թռիչքուղի՝ 3 հազար մետր երկարությամբ:

2020 թվականին ԱՄՆ-ը և աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը կնքեցին խաղաղության համաձայնագիր՝ ավելի քան 18 տարվա պատերազմից ի վեր առաջին անգամ: Պայմանավորվածությունների համաձայն՝ ամերիկյան զորքերը 14 ամսվա ընթացքում պետք է լքեն Աֆղանստանը: ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է թալիբների հետ համաձայնագիրը վերանայելու մտադրության մասին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ զինծառայողները և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները մտադիր են լքել Աֆղանստանը հուլիսին՝ ավելի շուտ, քան նախագահ Ջո Բայդենի սահմանած ժամկետն էր (սեպտեմբերի 11):

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում