copy image url
Ավելին 5 տարի առաջ - 13:59 01-06-2021

Քեյթ Միդլթոնը ցանկացել է արքայազն Ուիլյամին «Սարդ մարդ» դարձնել

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը ցանկացել է իր ամուսնուն՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամին, «Սարդ մարդ» դարձնել: Այս գաղափարը նրան ոգեշնչել է մարտարվեստների ուսուցիչ Ջեյսոն Բեյրդին, որը ձգտել է աջակցել և զվարճացնել երեխաներին ու դեռահասներին կորոնավիրուսային համավարակի ժամանակ, գրում է Metro-ն:

Նշվում է, որ նման միջոցառումներից մեկի ժամանակ Բեյրդիին լուսանկարել են օդում սավառնելիս, որի ժամանակ երեխաները հետևել են նրա ակրոբատիկ հնարքներին: Միդլթոնն այս կադրն ընդգրկել է իր Hold Still (Անշարժ մնա՛- թարգմ.) ցուցահանդեսի համար նախատեսված 100 լուսանկարի շարքում և համանուն գրքում:

Քեմբրիջի դքսուհին անձամբ կապ է հաստատել Բեյրդիի հետ և շնորհակալություն է հայտնել նրան իրեն ուղարկված լուսանկարի համար: Նա նշել է, որ իր հավաքածուի մեջ կան այլ «իսկապես հուզիչ ու շատ տխուր լուսանկարներ ու պատմություններ»:

Միդլթոնը նաև շեշտել է, որ համավարակի ընթացքում «Սարդ մարդու» հանդերձանքները հատկապես հայտնի են դարձել: Քեմբրիջի դքսուհին որոշել է այս միտումը պահպանել Քենսինգթոնյան պալատում, որտեղ Քեմբրիջի դքսերն ապրում են իրենց երեխաների հետ:

«Գուցե անհրաժեշտ լինի Ուիլյամի համար կոստյում գնել ու տեսնել ... Ցավոք, վստահ չեմ, որ նրան այն «թռիչքի թույլտվությունը» կտրվի, որը Դուք արդեն ունեք»,- ասել է Միդլթոնը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում