Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:29 31-05-2021

Ֆրանսիան ԱՄՆ-ին կնվիրի նոր «Ազատության արձան»

Ֆրանսիան Նյու Յորք կուղարկի Ազատության նոր արձանը, որի բարձրությունը կկազմի 2,83 մետր։ Այս մասին հաղորդում է «Le Journal du Dimanche» թերթը:

Նվերը խորհրդանշում է երկու երկրների պատմական կապերը և կուղարկվի Միացյալ Նահանգներ հունիսի 7-ին: Արձանը նախատեսված է Նյու Յորք հասցնել ԱՄՆ Անկախության օրը, որը ամերիկացիները նշում են հուլիսի 4-ին: Դրանից հետո այն կցուցադրվի Վաշինգտոնում՝ Ֆրանսիայի դեսպանության պարտեզում, որտեղ այն կմնա շուրջ 10 տարի:

Ազատության մինի արձանը ԱՄՆ-ին նվիրելու գաղափարը առաջ էր եկել դեռ 2019-ին, բայց համաճարակի պատճառով նախագիծը հետաձգվել է: ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Էթյենը հայտարարել է, որ հուշարձանը կդառնա «ազատության և ողջույնի խորհրդանիշ»:

Ազատության մոնումենտալ արձանը, որը գտնվում է Նյու Յորքում, 19-րդ դարում Ֆրանսիան նվիրել է ԱՄՆ-ին: Այն նվիրվել է Ամերիկայի անկախության հռչակագրի 100-ամյակին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով