copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:48 31-05-2021

Ի՞նչ նախագահների հետ բանավեճ։ Ո՞վ է այդ թափթփուկը․ Արմեն Աշոտյան

Նիկոլը բռնաբարում է հայկական երկու պետությունները՝ մեր մուրազները, մեր ազգային իղձերը, մեր արժեքները, և եթե հունիսի 20-ին նա հանկարծ իրեն հաղթող հռչակի ու մարսի դա, ապա կստացվի, որ հայ ժողովուրդը պատմության մեջ ոչ միայն պետականության, այլև սեփական գենի իրավունք չունի,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը։

Խոսելով Ն․ Փաշինյանի երեկվա «տղամարդկությանը» վերաբերող հայտարարությունների մասին՝ նա նշեց, որ հոգեբանության մեջ հայտնի փաստ է․ եթե մեկը ինչ-որ բանից հաճախ է խոսում, նշանակում է դրանից չունի։

Ա․ Աշոտյանը հիշեց, որ մայիսի 4-5-ին ԱԺ-ում Ն․ Փաշինյանը առաջարկել է Արցախի հարցով բանավիճել, ինչին ինքը դրական է պատասխանել․ «Ես տեղում գրեցի՝ «Արի բանավիճենք, ղզիկ»։ Բնականաբար նա չեկավ»։

Ինչ վերաբերում է Ն․ Փաշինյանի՝ նախագահներին բանավեճի կանչելուն՝ Ա․ Աշոտյանն ակնարկեց, որ նա արժանի չէ բանավիճել վերջիններիս հետ․ «Ի՞նչ նախագահների հետ բանավեճ։ Ո՞վ է այդ թափթփուկը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ