copy image url
Ներքին 5 տարի առաջ - 20:49 29-05-2021

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախկին երեք նախագահներով դաշինք կազմելու առաջարկին

Երեկ՝ մայիսի 28-ին՝ վանաձորցիների հետ ունեցած հանդիպման ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երեք նախկին նախագահներով դաշինք կազմելու և ընտրությունների գնալու առաջարկին։ Նա նշել է, որ նման առաջարկ իսկապես եղել է, և ինքը մերժել է այն։ Այդ մասին հայտարարել է հրապարակային։

«Մենք ոչ միայն պետք է մտածենք, թե ինչպես պետք է հեռացնենք այս իշխանությանը, որովհետեւ այդ առաջարկի իմաստը դա էր՝ բոլորս միանանք, ինքներս չմասնակցենք, որ հեռացնենք այս իշխանությանը: Դա հարցի մի մասն է: Իսկ հարցի երկրորդ, ոչ պակաս կարևոր մասը հետևյալն է՝ հետո ինչպե՞ս ենք աշխատելու: Եթե ընտրությունների նպատակը ընդամենը մեկին հեռացնելն է, ես չեմ կարծում, որ դա քաղաքականապես ճիշտ նպատակ է: Ես պատրաստ չեմ միայն այդ նպատակի համար պայքարի մեջ մտնել: Ինձ համար ակնհայտ էր, որ ընտրություններով իշխանություններին հեռացնելուց հետո այդ ֆորմատը չէր կարող աշխատել՝ գաղափարական անհաղթահարելի տարբերությունների պատճառով: «Հայաստան» դաշինքը, որը այսօր ձևավորվել է, մենք գաղափարապես իրար մոտ ենք, մենք ի վիճակի ենք միասին արդյունավետ աշխատել: Բայց հետո ինքը ավելի ուշ խոստովանեց, որ այդ առաջարկը տվել է ոչ միայն նրա համար, որ այսօրվա վարչապետի պաշտոնակատարին հեռացնենք, այլ նաև իմ ճանապարհը փակելու համար: Կարծում եմ՝ այստեղ բավական անկեղծ էր առաջին նախագահի հայտարարությունը:

Միգուցե իր համար անընդունելի է այն, ինչ այսօր կատարվում է, բայց նաև դժվար ընկալելի է իմ հնարավոր վերադարձը: Այսինքն ես այդ առաջարկի մեջ նաև անկեղծությունը չեմ տեսել, եթե ավելի ճիշտ ասեմ: Ես հենց այդ պահին տեսել եմ որոշակի քաղաքական հնարքի դրսևորում, ինչը ևս հասկանում եմ: Քաղաքականության մեջ դա նորմալ երևույթ է, ես չեմ տրվել այդ հնարքի կիրառման հնարավորությանը»,- մեկնաբանել է Քոչարյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից