copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:25 28-05-2021

Թուրքիան կոչ է արել ՆԱՏՕ-ին մեղմել Ryanair ինքնաթիռի միջադեպի վերաբերյալ արձագանքը

Թուրքիան հորդորել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին մեղմել արձագանքն իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերության ինքնաթիռի միջադեպի նկատմամբ: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրներին: Ըստ նրա՝ Անկարան պնդել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության տեքստից բացառվեն Բելառուսի դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցներին սատարելու ցանկացած հիշատակում և այնտեղ քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչերը:

Ըստ աղբյուրների՝ Թուրքիայի նման գործողությունների պատճառներից մեկը Բելառուսի մոտ դաշնակից Մոսկվայի հետ իր հարաբերությունները պահպանելու, ինչպես նաև Բելառուսի հետ տնտեսական կապերը պահելու ցանկությունն է թուրքական Turkish Airlines ավիաընկերության՝ դեպի Մինսկ ամենօրյա չվերթների միջոցով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից