copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:29 27-05-2021

Շարունակվելու է արտոնյալ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցառումը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց 2021 թվականի պետական բյուջեում փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին որոշման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով ֆինանսական միջոցների ապահովման պահանջով:

2020 թվականի պետական բյուջեով նշված գործընթացների իրականացման համար նախատեսված էր 3,3 մլրդ դրամ:

«1-ին միջոցառման շրջանակում կանխատեսվել էր, որ միջոցառման շահառուների թիվը կլինի շուրջ 684, սակայն ներկայիս դրությամբ շահառուների թիվը զգալիորեն գերազանցում է կանխատեսված մակարդակները և աջակցության ծավալը՝ նույնպես: Ուստի միջոցառման շարունակականությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել միջեռամսյակային վերաբաշխում՝ 377 միլիոն դրամի չափով, որպեսզի միջոցառումը շարունակվի»,- նշեց փոխնախարարը:

Ներկայումս միջոցառման շահառուների թիվը կազմում է 918, տրամադրված օժանդակության ծավալը՝ շուրջ 83 մլրդ դրամ։ 2021 թվականին անհրաժեշտ սուբսիդավորվող տոկոսագումարը կազմում է 5,38 մլրդ դրամ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում