Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 21:14 25-05-2021

Ստյոպա Սաֆարյանն ազատման դիմում է ներկայացրել

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Ստյոպա Սաֆարյանն ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Ըստ թերթի` Հանրային խորհրդի նախագահը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին` «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» կազմում:

Նույն դաշինքի ցուցակում է նաև Սաֆարյանի քույրը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Դաշինքի առաջին եռյակում են «Իմ քայլով» 2018թ–ին խորհրդարան անցած, ապա իշխող խմբակցությունից հեռացած պատգամավոր Արման Բաբաջանյանը, քաղաքագետ Լևոն Շիրինյանն ու Սեդա Սաֆարյանը:

Ստյոպա Սաֆարյանը եղել է 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության ընտրացուցակով:

Նշենք, որ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրութունները կանցկացվեն հունիսի 20–ին։