copy image url
Ավելին 5 տարի առաջ - 23:25 24-05-2021

Արմեն Ջիգարխանյանի ընկերը հերքել է լուրերը, որ դերասանի գերեզմանը գտնվում է անխնամ վիճակում

Համացանցում ակտիվ քննարկման նյութ է դարձել Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը հողաթմբով փոխարինելու մասին վերջին նորութունը: Ըստ այդմ՝ համացանցում հայտնվել է Վագանկովսկեյի գերզմանատանը հանգչող Արմեն Ջիգարխանյանի գերեզմանի մոտ արված լուսանկարների մի շարք, որոնցում բարեկարգված գերզմանի փոխարեն չցանկապատված հարթ մի տարածք է՝ շեղանկյուն խաչով և Ջիգարխանյանի՝ շրջանակում դրված փոքր դիմանկարով:

Գերեզմանը չխնամելու համար հանրությունը սկսել է մեղադրել նրա հարազատներին: Այս կապակցությամբ Ջիգարխանյանի ընկերը հայտարարել է, որ դերասանին անգամ մահից հետո հանգիստ չեն տալիս:

«Մենք գերեզմանը մաքրելու աշխատանք էինք անում, երբ ինչ-որ մեկը հայտնվեց և լուսանկարեց: Դա պարզապես խելագարություն է: Համացանցում խայպի համար է արվել ամեն ինչ»: Նա նշել է նաև, որ ներկա պահին պատրաստվում են հուշարձան տեղադրել գերեզմանի տարածքում և նախապատրաստական աշխատանքեր են իրականացնում: Բացի այդ նա նշել է, որ բազմաթիվ ռուս հասարակական գործիչներ ցանկապատ չեն ունեցել գերեզմանի շուրջ այն նպատակով, որ երկրպագուները կարողանան ազատորեն գալ և ծաղիկներ տեղադրել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից