copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:47 24-05-2021

Հայտնաբերվել են սպանության մեղադրանքով հետախուզվող օտարերկրյա քաղաքացիները

Մայիսի 21-ին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, համագործակցել են ոստիկանության այլ ստորաբաժանումների, ինչպես և նախաքննական մարմնի ծառայողների ու Հայաստանում Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի հետ։ Արդյունքում՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել օտարերկրյա երկու քաղաքացի։ 29 և 31 տարեկան տղամարդիկ Վրաստանի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի դեկտեմբերից հետախուզվում էին ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրանք Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից