copy image url
Միտք 5 տարի առաջ - 11:14 24-05-2021

Մանկահասակ երեխաների հանդեպ բռնությունը կարելի է բացառել

Անցած շաբաթ Շիրակի մարզում շարունակվեց Գյումրիում 20-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի մտադրված սպանության գործով դատական նիստը, որի վերջում դատախազը դատարանին միջնորդեց մորը, որը չի ընդունում հանցանքը, մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանցագործություն կատարելու համար և նրան դատապարտել ազատազրկման 11 տարի ժամկետով:

Մանկասպանությունը մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաև հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունն է, որ խստորեն դատապարտվում է ՀՀ քրեական օրեսգրքով։

Վերջին տարիներին նման դեպքերի մասին հաճախ ենք լսում։ Ծնորղները դիտավորյալ ու բավականին դաժան ձևով զրկում են իրենց մանկաահասակ երեխաներին կյանից՝ նետելով աղբամանը (վերոնշյալ դեպքում), ծեծելով (2021թ. փետրվարի 6), պատուհանից դուրս նետելով (2020 թ․մայիսի 5), մկնդեղով թունավորելով (2020 թ․օգոստոսի 22) և այլն։ Ո՞րն է սրա պատճառը ու ի՞նչ կարելի է անել նման դեպքորից խուսափելու համար։

Օրագիր.news-ի հետ զրույցում WV Հայաստան, Վարդենիսի տարածքային շրջանի ծրագրերի համակարգող Ռուզաննա Գինոսյանն ասաց, որ վերջին շրջանում ծնողների կողմից մանկահասակ երեխաների սպանության դեպքերը ոչ թե ավելացել, այլ անհամեմատ քչացել են։

«Նմանօրինակ դեպքերը կտրուկ նվազել են։ Նվազել են նաև երեխաներին ֆիզիկական բռնության ենթարկելու դեպքերը, սակայն դեռևս մնացել է նրանց վրա բղավելու, ծաղրելու սովորությունը»,- ասաց նա։

Այն հարցին, թե ինչ է անհրաժեշտ անել մանկահասակ երեխաների սպանությունը կամ նրանց հանեպ գործադրած բռնությունը բացառելու համար, սոցաշխատողը պատասխանեց․ «Պետք է դասընթացների միջոցով բարձրացնել ծնողների ծնողավարման դրական հմտությունները, իսկ երեխաներին տեղեկացնել իրենց իրավունքների մասին»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում